Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին

Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին
20.12.2025 | 13:34

Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» «գործակալ» է:

Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք:

Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:

Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել:

Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:

Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Արխիվի և Թանգարանների տնօրեն

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ